Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշեց, որ աշխատանքային օրվա փոփոխությունը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Ըստ այդմ, այս փոփոխությամբ 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր կլինեն։











