Ես ասել եմ, որ կա այդպիսի իրավունք եւ մարդը կարող է օգտվել այդ իրավունքից. Դա կոչ չի, որ մարդիկ չվճարեն իրենց վարկերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քեչոբյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ ինքը Քաշաթաղի բնակչին, որը կորցրել էր տունը եւ չէր կարողանում վճարել բանկին ունեցած իր վարկը, խորհուրդ տվեց իրեն սնանկ ճանաչել:

«Մենք պետք է կտրուկ բարձրացնենք մեր կարգապահությունը, բայց նաեւ պետք չի մոռանալ այն հնարավորությունների մասին, որը օրենքը թույլ է տալիս անելանելի իրավիճակներում»,-ասաց նախարարը՝ նկատելով, որ մարդն իրավունք ունի մեկ անգամ սխալվելու: