Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնքան վատ է, որ անգամ իրականության մեջ կատարվող այս դաժան վրեժխնդրության դիմաց չկանգնեցին եւ տեղափոխեցին բուժկենտրոն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Վահե Հակոբյանը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ այցելել են իրենց գործընկեր Արմեն Չարչյանին, որին երեկ տեղափոխել են «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ:

«Ես բժիշկ չեմ, բայց որքան կարող եմ գնահատել արտաքին տեքսից, շատ վատ է պարոն Չարչյանը: Մենք ներսում բժիշկ չտեսանք, միայն ՔԿՀ-ի աշխատակիցներն էին եւ ոստիկանները: Կարդինալ միջոցների են դիմում, որ շաքարի մակարդակն իջեցնեն»,-ասաց Վահե Հակոբյանը:

Նա հավելեց, որ Արմեն Չարչյանի տրամադրությունը լավ է, մարտական է տրամադրված. «Ես համոզված եմ, որ հենց մի քիչ վիճակը կայունանա, անմիջապես կտեղափոխեն ՔԿՀ»: