Ոչ մի տեղից փող չենք ստանում, աշխատանք չունենք. Ես «Նաիրի» հյուրանոցում էի մնում, հիմա հանել են էնտեղից, ասում են՝ ուր ուզում ես գնա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Հադրութից բռնի տեղահանված բնակիչներից մեկը:

«Եկել են վեշերը շպրտել են դուրս, ասել են՝ ուր ուզում եք, գնացեք, էս իմ հյուրանոցն է, ես եմ տերը: Պետական հյուրանոցներում պահում են մարդկանց, բայց սեփական հյուրանոցից հանեցին: Ասում են՝ էսքան պահել ենք, դեռ պետք է շնորհակալ լինեք: Կառավարությունը մեզ համար ոչ մի բան չի արել: Մենք ոչ մի փող չենք ստանում: Պետական աշխատողներն իրենց փողերը մի տարի է ստանում են, ով պետական գործ չի արել, ասում են՝ գնացեք կոտորվեք»,-ասաց նա: