Տեսագրությունում պատկերված տղամարդը կասկածվում է աճպարարական հնարքների գործադրմամբ 745 500 դրամին համարժեք դոլար գողանալու մեջ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: «Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասինտեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանությանհաղորդագրության մեջ: