Այս հարցուպատասխանի բովանդակության մասին շատերը գիտեն և այն ինչ ասել եմ Արցախի կամ կոնկրետ Շուշիի մասին, արցախցիների կամ Արցախ այցելածների մասին նորություն չի պարունակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով խորհրդարանում իր եւ վարչապետի միջեւ տեղի ունեցած հարցուպատասխանին:
«Բայց սա չմարդու, հայրենիքը ատողի հետ տհաճ հարցուպատասխան էր, ում ասելիքը, միտքը սկսում և ավարտում է թուրքի հետ առևտուր անելու, հասարակությունը պառակտելու և պետականության հիմքերը փշրելու մեծագույն ցանկությամբ։
Ի դեպ, շատ կուզենայի, որպեսզի Արցախի քաղաքական, հասարակական դաշտը, արցախցին բարձրաձայն խոսի այն ամենի մասին, ինչ մտածում է մեր հայրենիքը դժգույն համարողի և երկիրը պարտության հասցրածի ու հային այսքան ատողի մասին»,- գրել է Աբրահամյանը։











