Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք կարող են ազատ բանակցել։ Այս մասին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Այնուամենայնիվ, նա կասկածի տակ դրեց ներկայիս իշխանության՝ ինքնակամ լիազորությունները վայր դնելու որոշումը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ գործի կդրվեն բոլոր հնարավոր մեթոդները վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին հեռացնելու համար:
«Մենք տեսնում ենք, թե որքան են իշխանությունները վախենում նույնիսկ ամենաաննշան բողոքի ցույցերից: Մենք կփորձենք բարձրացնել մեր նկատմամբ հասարակության վստահության մակարդակը, ձեւավորել իշխանափոխության պահանջ»,-նշեց նա։











