Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու ն հերթական դեպքը բացահայտեցին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 4.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Պետրոսյանի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Եղվարդ քաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և պահում է իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: