«Թիթիփորն Ջութիմանոն» անունով առափնյա ռեստորանի սեփականատերը խուսափում էր, որ ջրհեղեղները, որը գրանցվել է Թաիլանդի բազմաթիվ շրջաններում, կարող են վերջ տալ իր բիզնեսին, որն առանց այն էլ շատ է տուժել համավարակի հետեւանքով: Ի հեճուկս ակնկալիքների՝ ջրհեղեղը Չաո Փրայա գետի վրա այդ հաստատությունը սուպեր հանրահայտ է դարձրել, գրում է Guardian-ը:

Ջրհեղեղից փակվելու փոխարեն ռեստորանը Թալիանդում այցելուներին առաջարկել է վայելել ընթրիքը՝ մինչեւ ոտքերի կոճերը գտնվելով ջրի մեջ եւ ակտիվորեն խույս տալով ալիքներից, որոնք առաջանում են անցնող նավերից հետո:

«Հաճախորդներին, հատկապես, դուր են գալիս ալիքները,-ասում է սրճարանի սեփականատերը:-Այն, ինչ ես համարում է ճգնաժամ, վերածվել է հնարավորության»:

Ամեն օր ռեստորանում անցկացվում է երկու սեանց, որպեսզի հաճախորդները կարողանան լիարժեք վայելել ջրի ամենաբարձր մակարդակը: «Դա զվարճալի գործընթաց է. դուք չգիտեք՝ կկարողանա՞ք արդյոք մինչեւ վերջ ուտել ձեր ճաշը, թե ջուրը ձեզ կտանի»,-կատակում է 30-ամյա այցելուներից մեկը:

Վերջին շաբաթների ընթացքում ջրհեղեղների հետեւանքով տուժել է շուրջ 30 հյուսիսային ու կենտրոնական նահանգ: