Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը. հայ ազգն ամեն ինչ արեց պատերազմում հաղթանակ ունենալու համար: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ցավոք իշխանության ղեկին կանգնած խմբակը իր դավաճանությանմ, անկարողության եւ անգործունեությամբ երկիրը տարավ կապիտուլյացիայի: Նոյեմբերի 9-ից հետո նոյեմբերի 11-ին մենք հավաքվեցինք հրապարակում եւ սկսեցինք պայքար մեկ օրակարգուվ հեռացնել երկրին աղետ բերած իշխանությանը, վերականգնենք մեր արժանապատվությունը: Մենք միասին 8 ամիս փողոցում պայքարել ենք, բայց դեռ մեր նպատակին չենք հասել: Մեր քայլերի արդյունքում երկրում տեղի ունեցավ ընտրություն: Մենք այդ ընտրությունը դիտարկեցինք միջոց իշխանություններինհեռացնելու: Ցավոք, այս այդ ընտրություններում հաղթեց սուտն ու կեղծիքը, պոպուլիզմն ու ամբոխավարությունը, վարչական լծակներն ու բռնաճնշումները»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններից հետո մեր կորուստները շարունակվում են, թշնամին շարունակում է մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ իր ոտնձգությունները:
«Այս իշխանությունների կողմից չկա դիմադրություն, չկա պայքար, կեղծ ցնորամիտ խաղաղասիրական գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի:
Պատերազմն ավարտված էր, ժամեր առաջ Շուշիի մոտակայքում կրկին ունեցանք քաղաքացիական զոհ, թշնամին շարունակում է հավակնություն ունենալ Սյունիքի նկատմամբ, փորձում է հայաթափել Արցախը եւ թուրքացնել Հայաստանը: Ի՞նչ պետք է անենք մենք, հայ ժողովուրդը: Պետք է ձեւավորենք համազգային դիմադրություն: Եկեք պայմանավորվենք, այսօր այստեղից հիմք ենք դնում համազգային դիմադրության: ԴԻմադրություն, որ կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը եւ նոր կապիտուլյացիան»,-ընդգծեց Սաղացթելյանը:
Նա նշեց, որ դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին եւ ներքին. «Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին եւ մեր թշնամինրեին պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, Նիկոլը չունի մանդատ երկիրը տանելու նոր զիջումների: մենք այսօր այս հրապարակից պետք է արձնագրենք եւ ձեւակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեր կողմից լինելու է անընդունելի:
Երկրորդ ճակատում մենք պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում: Ցույց տանք դիմադրություն մեր երկիրը քայքայող բոլոր երեւույթներին՝ լինի բռնությունների, դատական համակարգի, պետական բյուջեն թալանելու, կրթության, առողջապահության, բանակի, ուժային կառույցների: Բոլոր ոլորտներում պետք է ձեւավորենք մեծ ու փոքր դիմադրություն մեր պետության անկումը կանխելու համար»,-հայտարարեց ՀՅԴ-ական գործիչը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին Ազատության հրապարակում երկու տեղեկատվական կետեր կան, որտեղ մարդիկ կարող են ցուցակագրվել եւ մասնակից դառնալ դիմադրության շարժմանը. «Մենք օրեր հետո կհրապարակենք նաեւ արզերում մեր հասցեները, որտեղ մեր քաղաքացիները կարող են կամավորագրվել հայրենիքի փրկության համար այս դիմադրության շարժմանը»:











