Այս ամենը համաձայնեցված է եղել ադրբեջանական իշխանությունների հետ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կառավարությունը ժողովրդի թիկունքում գնաց հերթական գործարքին Ադրբեջանի հետ։ Կառավարությունը ևս մեկ անգամ մեջքից հարվածեց ժողովրդին, և մեզ կանգնեցրեց հերթական փաստի առաջ։ Պատահական չէ, որ այս հայտարարության հետ  եղավ նաև հայտարարություն, որ Տաթև-Աղավնո ճանապարհն ասֆալապատված է և այդ բարձր, ոլորապատ ճանապարհը ներկայացնում են որպես այլընտրանքային ճանապարհ։ Եթե այդ ճանապարհը լիներ այլընտրանքային, ապա բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների մի մասը կլիներ այդ ճանապարհով։ Նրանք ովքեր այդ ճանապարհով երթևեկել են, կփաստեն, որ այդ ճանապարհը շատ գեղեցիկ, բայց էքստրեմալ է։ Ես այնտեղ գնում եմ ջիփինգի, որովհետև դա ադրենալին էր բարձրացնում և չեմ պատկերացնում, թե այդ ադրենալինային ճանապարհով վարորդներն ինչպես են բեռ բարձրացնելու»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանի հնչեցրեց հարց, թե եթե ամեն ինչ սահմանազատված և սահմանագծված չէ, ինչի՞ց ելնելով է իշխանությունը հայտարարում, որ ճանապարհի այդ հատվածը պատկանում Ադրբեջանին։

«Այն, ինչ միջազգային հարթակներում կոչվում է վիճելի տարածքներ, մեր իշխանությունը որպես բարի կամքի դրսևորում և խաղաղության դարաշրջանի առհավատչյա կամ ինչ-որ փաստաթղթի հիման վրա կամ բանավոր պայմանավորվածությամբ նվիրել է Ադրբեջանին։ Ես չեմ զարմանա, որ եթե այս ամենը խորանա այնքան, որ այն ադրբեջանցիները, որոնք ժամանակին ապրել են Կապանում, Մեղրիում, Ամասիայում, Գուգարքում, վերադառնան և պահանջեն իրենց տները և պահանջեն նաև վնասի փոխհատուցում, որ օրինակ՝ Ամասիայում 30 տարի ապրել է հայկական ընտանիք, որտեղ դրանից առաջ ապրել է ադրբեջանցի։