Բյուրական համայնքում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գեւորգյանի:

Բյուրականի բնակիչներից մեկն ասաց, որ իրենց համայնքապետից իրենք գոհ են, որովհետեւ նախկինում գյուղը չի ունեցել ոչ ճանապարհ, ոչ լուսավորություն, ոչ ուներ ջուր, իսկ հիմա ունեն: «Հիմա մենք ժամանակավոր պաշտոնակատարին չենք ճանաչում, եթե ինքը գա էս գյուղի գյուապետ, ես խոսք եմ տալիս, որ իմ տունը կծախեմ, գյուղից իմ ընտանիքով կգնամ»,-ասաց նա:

Բանն այն է, որ գործող համայնքապետի պաշտոնավարման ժամկետը նոյեմբերի 2-ին լրացել է, Ռադիկ Գեւորգյանին նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար, որին համայնքում ոչ ոք չի ճանաչում. «Ինքը գյուղում ներկայացել է որպես բվարչապետի ընկեր: Ասել է՝ ես վարչապետի ընկերն եմ, եկել եմ ձեր համայնքի ԺՊ: Մենք դեմ ենք իրեն, մենք ուզում ենք, որ Բյուրական համայնքի ղեկավարը լինի մեր համայնքի բնակիչ, ծանոթ լինի մեր գյուղի խնդիրներին, թեկուզ ԺՊ լինի: Ասել ա՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, Փաշինյանը երբ փախած էր, Մոսկվա իմ տունն էր ապրում»,-ասաց մեկ ուրիշ բնակիչ: