Դեկտեմբերի 8-ին, ժամը 22-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովայի փողոցի խաչմերուկից, հրազեն պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 52-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Լեքսուսով» հանդերձ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «Սայգա Մ3» տիպի որսորդական ողորկափող հրազեն, պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: