Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, իշխող մեծամասնությունը տապալեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ Ադրբեջանի հետ սահմանին սահմանազատման եւ սահմանագծման հարցով։ Այս պահին գրանցվել է ընդամենը 30 պատգամավոր, այսինքն՝ քվորում չկա։
Իշխող մեծամասնությունը, բացառությամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի, բացակայում էր։ Առաջիկա ժամերին կշարունակվեն պատգամավորների գրանցումները։ Ընդդիմությունը, բնականաբար, միայնակ քվորում չի կարող ապահովել, քանի որ երկու ընդդիմադիր խմբակցություններն ընդհանուր առմամբ ունեն ընդամենը 35 պատգամավոր։











