ԱԺ-ին 4 ժամում չհաջողվեց անհրաժեշտ քվորում ապահովել։ Այս կապակցությամբ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստը համարվում է չկայացած։ Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Այսպիսով, «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված նիստը Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ, ինչպես եւ ակնկալվում էր, վերջնականապես տապալվեց իշխող մեծամասնության կողմից։ Իշխող մեծամասնությունը, բացառությամբ Հակոբ Արշակյանի, չէր ներկայացել նիստին։ 

Հիշեցնենք, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն ընդհանուր առմամբ ունեն ընդամենը 35 պատգամավոր։