Դեկտեմբերի 14-ին ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքում անցկացվել է նիստ ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԵԿՄ ֆեյսբուքյան էջում:
Քննարկվել են այս պահին սահմաններում տիրող իրավիճակի եւ սահմաններում ԵԿՄ-ականների մարտական հերթապահություն անցկացնելու մասին հարցեր:
Խոսվել է բաժանմունքների վերանորոգման, ԵԿՄ անդամների համալրման, պատանի երկրապահ ակումբի կարեւորության եւ պատանիների ներգրավման մասին:
«Մենք հաղթանակած զինվոր ենք եղել, ջահել` 29-30 տարեկան տղերք ենք եղել, պատերազմ ենք հաղթել, 700 տարի հետո առաջին անգամ հաղթել ենք մեր դարավոր թշնամուն»,-ասել է Սասուն Միքայելյանը:
Մանրամասները` տեսանյութում:











