Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը անհնար է համարում իր համագործակցությունը  գործող իշխանությունների հետ եւ հերքում է համագործակցության մասին լուրերը:

«Դա ուղղակի մտացածին  է, չի կարող նման բան լինել», -այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց նա:

 Սարգիս Սահակյանը նաեւ հայտնեց, որ իր մասով այժմ ոչ մի քրեական գործ չի քննվում. «Բացարձակապես ինձ հետ այդ գործը կապ չի ունեցել»:

Անդրադառնալով Թալինում ՏԻՄ ընտրություններին, Սարգիս Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ երբեք նման ճնշումներ չեն եղել:

«Ես չգիտեմ, որեւէ քաղաքապետ կամ համայնքապետ, որը որ դժգոհել է ինձանից»,- հավելեց նա:

Մանրամասները ` տեսանյութում: