ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում  գրառում է կատարել` հիշելով նախորդ տարի այս օրը տեղի ունեցած սգո երթը դեպի Եռաբլուր: Նա նաեւ այդ երթից լուսանկարներ է հրապարակել:

«Երբեք չեմ մոռանա այս օրը: Երբ երթի նախատեսված ժամին դուրս եկանք կառավարության շենքից, Հանրապետության հրապարակում զրնգուն լռություն էր: Տարօրինակ է հնչում, բայց տպավորություն էր, որ ամեն բան կանգնել է, սառել, չկար քամի, չկար ձայն, չկար մեքենայի ձայն, միայն մարդիկ էին: Հայ մարդիկ, ովքեր մեզ տեսնելով սկսեցին մոտենալ, հավաքվել մեր շուրջ, դուրս գալ ծառերի շվաքից ու պատերի մոտից և շրջապատեցին: Հրապարակը անհասկանալի ձևով մեկ րոպեում լցվեց: Խոսել, ասել որևէ բան պետք չէր, բոլորը ամեն բան գիտեին, հասկանում էին: Բոլորի դեմքին ցավ ու տանջանք էր, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք:

Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունն ու ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր ու հավատ բերում բոլորիս:

Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ այդ օրը Եռաբլուրում նույնպես քաղաքացիներ էին հավաքվել, նաեւ զոհվածների հարազատներ, որոնք չէին ցանկանում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր: Երբ Փաշինյանը պաշտոնյաների հետ դուրս եկավ կառավարության շենքից սգո երթի մասնակիցները նրան դիմավորեցին ծափողջյուններով, հնչեցին նաև «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներ։ 

Սակայն Փաշինյանը աննախադեպ անվտանգության միջոցներ կիրառելո ի վերջո կարողացավ մտնել Եռաբլուր: Նրա հետ սգո երթին մասնակցող քաղաքացիները վանկարկում էին «Նիկոլ վարչապետ» եւ վազում զոհվածների գերեզմանների վրայով:

Փաշինյանը սգո երթին մասնակցում է մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ (ֆոտո)