Ասում են՝ իբր ՔՊ-ն ՀՀԿ է դարձել. Եթե ՔՊ-ն ՀՀԿ դառնար, այս անվստահության նիստը չէր լինի, ով պետք էր, այս շենքից վաղուց դուրս կգար, դա լավ իմացեք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը:
«Այն անձը, որ այստեղ ասում էր՝ ինձ ճնշում են, 6 ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է՝ ես պատրաստ եմ ՔՊ մտնեմ, բայց ինձ անցողիկ տեղում պատգամավորի մանդատ տվեք: Այսինքն 6 ամիս առաջ ՔՊ-ն ՀՀԿ չէր, հենց իրեն անցողիկ տեղ չտվեցին, պարզվեց՝ ՔՊ-ն ՀՀԿ է»,-ասաց նա:
Գալջյանը նշեց, թե իրենք հասկացել են, որ այս պրոցեսը սկսելը կարող է իրենց ռեյտինգի վրա ազդել, սակայն իրենց նպատակը միշտ բարձր ռեյտինգ ունենալը չէ, սա ծանր որոշում է եղել։











