Էդուարդ Մուրադյանը 6 ամիս հետո պետք է զորացրվեր, երբ սկսվեց պատերազմը: Նա ծառայում էր հայտնի «Եղնիկներ» զորամասում, զոհվել է 2020-ի հոկտեմբերի 21-ին:

«Երբ զանգում էինք, հարցնում էինք, ասում էր՝ մեզ մոտ հանգիստ է, բայց հետո իմացանք, որ հենց առաջին օրից պատերազմի մեջ են եղել: Վիրավորվել է, օգնություն է կանչել, երբ եկել են իրենտանելու, ասել է՝ ինձ համար չեմ կանչել, ես լավ եմ, ընկերներիս համար եմ կանչել: Ինքը չի իմացել, որ ընկերներն արդեն զոհվել են: Իրեն հասցրել են հոսպիտալ, էնտեղ երկու անգամ սրտի կանգ է ունեցել»,-NEWS.am-ին պատմեց Էդուարդի հայրը:

Հոր խոսքով, որդին վոլեյբոլիստ էր, շնորհակալագրեր ուներ, նաեւ մտադիր էր գյուղակադեմիա ընդունվել բանակից հետո: