Piezo Sonic-ի կողմից մշակված Mighty առաքիչ ռոբոտը CES 2022-ին շահել է Նորարարության մրցանակը: Մեքենան ունիվերսա շարժական մաս ունի, որի շնորհիվ այն կարող է արդյունավետորեն շարժվել ինչպես հարթ մակերեսով, այնպես էլ հաղթահարել խոչընդոտները, հայտնում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով New Atlas-ը:

Շատ ժամանակակից առաքիչ ռոբոտների հիմնական խնդիրը նրանց համեմատաբար պարզ դիզայնն է. դրանք անիվների վրա բեռնարկղեր են, որոնք հարմար են հարթ մակերեւույթի վրա շարժվելու համար, բայց հաճախ տեղի են տալիս խոչընդոտներին, ինչպիսիք են եզրաքարերը կամ աստիճանները: Mighty-ը մշակվել է Piezo Sonic-ի կողմից՝ լուսնային ռովերներին հղումներով: Ռոբոտը համալրված է չորս ինքնուրույն կառավարվող անիվներով, որոնք կարող են պտտվել մինչեւ 90° անկյան տակ, որպեսզի ռոբոտը կարողանա արագ փոխել իր հետագիծը: Անիվները կարող են նաեւ շրջանաձեւ կոնֆիգուրացիա կազմել՝ թույլ տալով մեքենային շրջվել տեղում:

Անհարթ մակերեսով անցնելիս յուրաքանչյուր այդպիսի «ոտք» կարող է ինքնուրույն թեքվել՝ փոխհատուցելով խոչընդոտների բարձրությունը եւ պահելով բեռնախցիկի ուղիղ դիրքը։ Այս մեխանիզմը կարող է օգտագործվել նաեւ համեմատաբար ցածր աստիճաններով բարձրանալու համար:

Mighty-ն նավիգացիայի համար GPS, տեսախցիկներ եւ լիդար է օգտագործում՝ խուսափելով տարբեր անհաղթահարելի խոչընդոտների եւ հետիոտների հետ բախումներից: 25 կգ սեփական  քաշով ռոբոտը կարող է մինչեւ 20 կգ բեռ կրել, անցնել մինչեւ 15 սմ բարձրությամբ առարկաների վրայով, բարձրանալ մինչեւ 15° թեքության անկյան տակ գտնվող բլուրը եւ մինչեւ 10 կմ/ժ արագություն բացել: Ավտոմեքենայի մարտկոցի լրիվ լիցքավորումը տևում է 4 ժամ ինքնավար աշխատանքի համար։ Արտադրողը պնդում է, որ Mighty-ը կարող է օգտագործվել ոչ միայն ապրանքներ առաքելու, այլ նաեւ տարածքներ պարեկելու եւ նույնիսկ դաշտում ֆերմերներին օգնելու համար: Mighty ռոբոտները շուտով կգործարկվեն Տոկիոյի Օտա հատուկ թաղամասում: