Խթանիչ դեղաչափն օրգանիզմում մոտ 3 անգամ ակտիվացնում է հակամարմինների արտադրությունը: Այս մասին ասվում է Կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութում:

 Բուստեր կարելի է ստանալ Covid-19-ի դեմ ամբողջական պատվաստումից 6 ամիս անց։

ՀՀ-ում մոտ մեկ միլիոնից ավելի մարդ ստացել է առաջին դեղաչափը, մոտ 900 հազար քաղաքացի էլ երկրորդը, դեկտեմբերից էլ Առողջապահության նախարարի հրամանով կարելի է ստանալ 3-րդ`  բուստեր  պատվաստանյութը: