«Ծիրան» սուպերմարկերտների ցանցի ուշադրության կենտրոնում է մշտապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը. բիզնեսի` պատասխանատու վերաբերմունքը հասարակության հանդեպ:

Ընկերության հասարակական և բարեգործական գործունեության գերակա ուղղություններից է մանկատների, ծերանոցների, հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով բնակչության խավերի աջակցությունը:

«Ծիրան» սուպերմարկերտների ցանցը իրականացրեց հերթական սոցիալական նախաձեռնությունը՝ աջակցելով Գյումրի քաղաքում, տնակներում բնակվող սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ նրանց հատկացնելով առաջին անհրաժեշտության սննդամթերք: