Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության եւ Վահագն Խաչատրյանի փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Վերջինս նշեց,  որ քիչ առաջ է ավարտվել ՔՊ խմբակցության հանդիպումը Վահագն Խաչատրյանի հետ և թեկնածության առաջադրման սահմանած ժամկետում կներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

«Դեմ արտահայտվողներ չկային, խմբակցությունը միաձայն է պարոն Խաչատրյանի թեկնածության առումով: Խմբակցությունում միանշանակ որոշում կա առաջադրելու եւ ընտրելու պարոն Խաչատրյանին որպես հանրպետության նախագահ: