Ես իմ առարկությունները կհայտնեմ այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետից որեւէ անցանկալի փաստաթուղթ չեմ ստացել։ Այս մասին փետրվարի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է անհրաժեշտության դեպքում դեմ գնալ կաբինետի ղեկավարի կամքին՝ չստորագրելով վերջինիս կողմից առաջարկվող որեւէ փաստաթուղթ։
Թեկնածուն համոզված է, որ կկարողանա ներդաշնակություն ապահովել իշխանության հետ փոխգործակցության մեջ։ «Հենց դրանում եմ տեսնում այն ներդաշնակությունը, որի մասին ավելի վաղ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- պարզաբանեց Խաչատրյանը։











