ՀՀ նախագահը չպետք է կատարի այս կամ այն քաղաքական ուժի պատվերները: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը։ Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ նա իր թեկնածության քննարկման բնականությունը բացատրեց նրանով, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ է։
Թեկնածուի խոսքով՝ պետության ղեկավարի հիմնական առաքելությունն իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռություն պահպանելն է։ «Նախագահը չպետք է ինչ-որ մեկի կողմից լինի կամ պաշտպանի որեւէ կողմի։ Նա պետք է ընդունելի լուծումներ գտնի, որոնք ցնցումների չեն հանգեցնի։ Նախագահի ինստիտուտին վերագրելը, որ այն պետք է կատարի ինչ-որ քաղաքական ուժի պատվերը, ամենասխալ մոտեցումն է»,- ասաց Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ նախագահի գործառույթը միավորելու ու ընդհանուր կարծիք հայտնելու մեջ է։











