Հայաստանը 2022-ին, ինչպես նաեւ 2021-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քվոտաներ չի սահմանի երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն ներմուծվող տավարի եւ խոզի մսի համար։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Որոշումը, ըստ նրա, կապված է տեղական արտադրությունը զարգացնելու մտադրության հետ։ Նա պարզաբանեց, որ Կառավարության նախորդ նմանատիպ որոշումից երկու ամիս անց տավարի միսը Հայաստանում թանկացավ 400 դրամով:
«Քվոտայի ներդրումն ավելի վաղ հանգեցրեց նրան, որ տեղական արտադրողները սկսեցին վնասներ կրել ցածր գների պատճառով, հատկապես՝ հաշվի առնելով սպառման ցածր մակարդակը: Բայց եթե գնաճի առումով իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, կարող ենք նոր առաջարկներ մշակել»,- ասաց Քերոբյանը։











