Նիկոլ Փաշինյանի իշխանությունում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի ազդեցությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Բոլորը գիտեն, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատրյանի վրա, եւ արդեն մամուլում եղան հրապարակումներ, որ այս նշանակման մեջ մեծ դեր է խաղացել հենց Խաչատուր Սուքիասյանի գործոնը: Մարդ, որ անգամ վախենում է իր ստվերից, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ով կասկածամիտ է իր բոլոր թիմակիցների նկատմամբ, ինձ անկեղծորեն զարմացնում է, որ նա ընդառաջ է գնում Խաչատուր Սուքիասյանի կողմից իր իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ մեծացնելու եւ ընդլայնելու գործընթացին»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ սրանով կարծես ՀՀՇ-ն վերադառնում է, Խամոյանը համաձայնեց՝ հավելելով. «Պարզվում է այս իշխանությունները դեմ են նախկիններին, բայց դեմ չեն նախկինների նախկիններին: Այո, այդ պատկերն ունենում ենք գոնե անձերի տեսանկյունից»: