Մաքսային ներկայացուցչական կազմակերպությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ Արարատյան մաքսատան դիմաց։ Նրանք բողոքում են ՊԵԿ նախագահի հրամանի դեմ, որով փոխվել է մաքսային ձեւակերպումների մասնագետներին վկայականներ տրամադրելու կարգը։
ՊԵԿ նախագահի ստորագրած հրամանը ուժի մեջ է մտել հունվարի 27-ից։ Նոր հրամանի համաձայն, մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման քննություններն այսուհետ կազմակերպվելու են տարեկան առնվազն երկու անգամ՝ ամսական պարբերականության փոխարեն։ Մինչեւ քննությունը, մաքսային ձեւակերպումների մասնագետները պետք է մասնակցեն դասընթացի։
Իսկ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն վկայական, նրանք պետք է վեցամսյա ժամկետում վերապատրաստվեն։ Հակառակ դեպքում վկայականների գործողությունը կդադարի։
Մինչեւ այս նոր հրամանը, մաքսային ձեւակերպումների մասնագետներին վկայական տրվում էր անժամկետ, բայց պայմանով, որ 3 տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է վերապատրաստման գնա՝ ՊԵԿ-ի սահմանված կարգով։











