Այսօր` փետրվարի 5-ին «Դվին հոլ» համալիրում տեղի է ունենում Հայ Հեղափոխական Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը։
Հանդիսությանը մասնակցում են կուսակցականներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
ՀՅԴ-ն ստեղծվել է 1890 թվականին, ազգային երրորդ կուսակցությունն է։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։











