Ինձ թվում է` Արթուր Գրիգորիչի պակասությունը մեր կյանքում եւ արվեստում մենք  կզգանք, նա մեծ հետք է թողել:  Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Ես անկեղծ կարող եմ ասել, որ բախտ եմ ունեցել ճանաչել Արթուր Գրիգորիչին եւ կարելի է օրերով, ժամերով խոսել նրա մասին, թե ինչ ենք պահպանել եւ ինչ չենք կորցրել նրա շնորհիվ: Նրա մասին, թե Գրիգորիչը ինչ դերակատարում է ունեցել նրա մեջ, որ չվերանա մեր էստրադան, չվերածվի կոպիտ ասած 6/8-ի, ինչ սերունդներ է տվել: Ինձ թվում է` Արթուր Գրիգորիչի պակասությունը մեր կյանքում եւ արվեստում մենք  կզգանք, նա մեծ հետք  է թողել»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին,  մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։