Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է սահմանամերձ Սոթք բնակավայր, ծանոթացել բնակիչների խնդիրներին:

«Արոտավայրերը լրիվ իրենց մոտ է, ամեն օր կրակոցներ ենք լսում, արդեն սովորական բան է, գործի տեղ չկա գյուղում»,-պատգամավորին ասաց գյուղացիներից մեկը:

Գեղամասար համայնքիվարչական ղեկավարն էլ ասաց, որ իրենք գտնվում են ուղիղ նշանառության  տակ:

«Այ հենա թուրքը, մեջտեղի սարին երեւում է, սաղ իրանք են»,-ասաց նա:

Բնակիչների խոսքով` Նորաբակ, Կութ եւ մնացած գյուղերն արդեն սահմանամերձ են դարձել, Գեղարքունիքն էլ դարձել է Հայաստանի դարպասը: