2020թ․ փոխադարձ առեւտրի նվազման ֆոնին այնպիսի արտաքին գործոնների, ինչպիսիք են համաշխարհային առեւտրի եւ արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, Հայաստանի տնտեսությունն ապահովեց ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առեւտրի ծավալների զգալի աճ։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2021թ․ նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 20,6 տոկոսով եւ կազմել 2,7 մլրդ դոլար։  

Նա հավելել է, որ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2 տոկսով։ Միեւնույն ժամանակ, փոխադարձ առեւտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի երրորդ երկրներ արտահանման աճի տեմպերը։

Աճի լավագույն ցուցանիշներն ապահովել են թարմ եւ վերամշակված գյուղմթերքը, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլ եւ կոշկեղենի արդյունաբերությունը, ինչպես նաեւ մի շարք այլ ճյուղերի արտադրանք, որոնք պահանջարկ ունեն ԵԱՏՄ անդամ պետություններում։

Արտահանման ծավալների աճին զուգահեռ աճել են նաեւ Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Ըստ ապրանքի ծագման երկրի ներմուծումն աճել է 18,5 տոկոսով»,- ասել է Փաշինյանը։