ԵԱՏՄ-ի շրջանակներում մենք սկսում ենք նոր պահանջարկ ունեցող «Եվրասիական ագրոէքսպրես» նախաձեռնությունը։ Այս մասին փետրվարի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա վստահ է, որ դրա իրականացումը կօգնի ապահովել դաշնակցային գյուղատնտեսական արտադրանքի արագ առաքումը երկաթուղով ասիական եւ եվրոպական պետություններ։
«Ընդ որում, դա հնարավոր կլինի անել ծովային փոխադրումների հետ մրցունակ գներով եւ արագություններով»,- ասել է Միշուստինը











