Մենք աջակցում ենք հունիսի 1-ից սառնարանային և սառցարանային սարքավորումների հսկելիության փորձնական նախագծի մեկնարկի մասին ԵՏՄ-ի որոշմանը։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 25-ի նիստում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա պարզաբանել է, որ եթե նախագիծն ապացուցի իր պահանջվածությունը, ապա հնարավոր կլինի այն ընդլայնել նաեւ արտադրանքի այլ տեսակների վրա, վերահսկել դրանց շարժման ուղիները՝ արտադրողից մինչեւ վերջնական սպառող։

Նրա խոսքով՝ անօրինական  ներմուծման եւ ապրանքների շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ է հսկելիության համակարգ ներդնել։

Միշուստինը կարեւորել է անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծվում է ապրանքների մաքսային տարանցման անքակտելի համակարգ։

«Այժմ պետք է ապահովել համաձայնագրի շուտափույթ վավերացումը բոլոր անդամ պետություններում։ Մենք շարունակելու ենք միասնական թվային տարածքի ստեղծումը։ ԵՏՄ-ում արդեն գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգը, ակտիվորեն օգտագործվում է «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածը: Նմանատիպ թվային լուծումներ պետք է  հայտնվեն նաեւ այլ ոլորտներում», - հավելել է Ռուսաստանի վարչապետը։

Նա նաեւ հայտնել է, որ միութենական շուկայում ընդունվել է արտադրանքի 85 տոկոսին վերաբերող  տեխնիկական կանոնակարգերի կեսից ավելին։

«Մեր շահերից է բխում այն էլեկտրոնային ծառայությունների գործարկումը, որոնք թույլ կտան կառուցել վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմ», – եզրափակել է Միշուստինը։