Ճգնաժամը Հայաստանում խորանում է եւ անվտանգության հարցը, որը մեծապես պայմանավորում է ճգնաժամի առկայությունը, որեւէ կերպ չի հանգուցալուծվում, և այս պայմաններում իշխանությունը զբաղված է իշխանության տարբեր ճյուղերի յուրացումով, իրենք այդ առումով ոչմիթիզական են; Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Ու հիմա զավթվում է նախագահի ինստիտուտը: Ցանկացած բանական, հյրենիքի շահով առաջնորդվող քաղաքական ուժ այս իրավիճակում կառաջադրեր մեկին, ով ունակ է առանց այդ էլ պառակտված, մոլեկուլների բաժանված ազգը համախմբեր, վստահության քվե ունենար ոչ միայն իշխող խմբակի կողմից, այլեւ մյուսների խմբերի կողմից, որոնք դերակատար են հանրության մեջ, եւ ընդհանրապես, ով ունակ էր բալանսավորել այս վիճակը: Մենք դրա փոխարեն ունեցանք ՔՊ-ի սրտի թեկնածուին եւ ունեցանք շոուի եւ կրկեսի վերածված պրոցես, որին մասնակցելը անտրամաբանական է դառնում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պայմաններում իրենց գործը դառնում է իշխանության նպատակները ցույց տալը եւ իշխանության մարդասեր ու ժողովրդավար դեմքը պատռելը:
Անդրադառնալով կոնկրետ ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանին, ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ նա բացի այն, որ նախարարի պաշտոն է զբաղեցնում, այսօրվա իր ելույթում հայտարարեց, որ ինքը գործող իշխող ուժի թիմի ներկայացուցիչ է. «Հիմա շատ տրամաբանական պրոցես է տեղի ունենում, ՔՊ-ն ընտրում է իր նախագահին, որը ներկայացնելու է եւ պաշտպանելու է ՔՊ-ի շահերը: Ինչպես ասում են, մատի ու մատանու արանքը մտնել պետք չի: Մենք ունենք թեկնածու, որը որեւէ կերպ չի կարողանալու նպաստել առկա ճգնաժամի հանգուցալուծմանը: Հետեւաբար, պետք է ցույց տալ այս պրոցեսի բուն նպատակը, որը իշխանազավթումն է: Բոլոր մարդիկ ժամանակի ընթացքում պետք է փոխարինվեն ՔՊ-ականներով: Դա ցույց տալու համար երեւի ամենալավ ձեւը իրենց իրենց թեկնածուի հետ մենակ թողնելն էր, սիլի-բիլիին չմասնակցելը:
Այս հարցուպատասխանից հետո քաղաքացիները կարո՞ղ են պատկերացնել, որ որեւէ նախագիծ կլինի կառավարության կողմից, որը նախագահը կհրաժարվի ստորագրել եւ կուղարկի ՍԴ»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ հասարակությունը, ըստ էության, ընդդիմությանը չի տեսնում ԱԺ-ում, չի տեսնում նաեւ փողոցում, արդյոք չկա ընդդիմության ակտիվության խնդիր այստեղ, Քրիտինե Վարդանյանն արձագանքեց. «Իհարկե խնդիրներ կան, բոլոր այն մարդկանց քննադատությանը, հարցերին, որոնք հայրնեիքի փրկության հույսը կապել են այս ընդդիմության հետ, ձայն են տվել, մանդատ են տվել, պետք է աչալուրջ լինել, հասկանալ, որ ընդդիմությանը տրված է իշխանափոխության մանդատ: Այս ԱԺ-ում ընդդիմության դերը շարունակում է մնալ այս իշխանությունների դիմակը պատռելը եւ քայլերի նկատամը ցույց տալը: Պետք է հասնել նրան, որ ընդդիմության գնահատականները դառնան հարյուր հազարավոր մարդկանց գնահատականները»:
Նա նկատեց, որ իրենց շարքերում չկան ռոմանտիկներ, որոնք մտածում են, թե այս ԱԺ-ում լուծվելու է իշխանության ճգնաժամը. «Ճգնաժամը հանգուցալուծվելու է փողոցում, տասնյակ հազարավոր եւ ավելի քաղաքացիների բողոքի շնորհիվ միայն: Առաջնային հենց մեր գործխն է կազմակերպել այդ ժողովրդի զայրույթի արտահայտումը»:











