Բաքուն իր պահվածքով չպետք է մեզ շեղի խաղաղություն հաստատելու ճանապարհից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա դա անել, այդ թվում՝ տնտեսական, ռազմական հզորության, դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության միջոցով։ «Մենք պետք է պաշտպանվենք եւ պաշտպանվելով՝ պետք է ասենք, որ մենք պաշտպանված ենք»,- հավելեց Խաչատուրյանը։

Նշենք, որ վերջին շրջանում հաճախացել են ադրբեջանական սադրանքները ինչպես ԼՂ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։