Քուվեյթի KTV 2 հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ ստուդիա կատու է մտել: Կենդանու հետ կապված միջադեպի մասին հայտնել է Gulf Daily News-ը։
Հրապարակված տեսանյութում կատուն շրջել է ստուդիայում, մինչ հեռուստահաղորդավարները մեկնաբանում էին լուրերը։ Հեռուստաալիքի անձնակազմը որեւէ կերպ չի արձագանքել կենդանու հայտնվելուն:
Կատվի մասնակցությամբ տեսանյութը տեղադրվել է նաեւ YouTube-ում եւ Twitter-ում, մեկնաբանություններում հեռուստադիտողները նշել են, որ կադրերը զվարճացրել են իրենց։ «Կարծես թե կատուն հեռուստահաղորդավար է աշխատում»,- կատակել են օգտատերերը։ Որոշ օգտատերեր նաեւ կատակով նշել են, որ կատուն իր հայտնվելով զարդարել է ստուդիան։











