Շանհայում ծերանոցի տարեց բնակչին ողջ-ողջ դիահերձարան են տարել պաթոլոգանատոմիական տոպրակի մեջ, հաղորդում է CNN-ը։
Անցորդի կողմից նկարահանված կադրերում երեւում է այն պահը, երբ մի քանի բանվորներ, որոնց հագին COVID-19-ի դեմ պաշտպանիչ կոստյումներ են, հասկանում են, որ տղամարդը դեռ ողջ է։ «Մահացածի» գլուխը դուրս էր եկել դեղին տոպրակից։
Միջադեպին արագ արձագանքել է շրջանի ղեկավարությունը՝ հայտնելով, որ տարեց տղամարդու վիճակը ներկայումս կայուն է։ Նշվում է, որ երեք պաշտոնյա ազատվել է աշխատանքից, նրանց թվում է նաեւ ծերանոցի պետը։











