Հայ ազգն իր առջեւ պետք է իր առջեւ խնդիր դնի՝ տեր կանգնել Արցախին։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց վայոցձորցի ֆերմեր Տիգրան Եղոյանը։
«Վայոց ձորից մենք՝ գյուղացիներս, եկել ենք այստեղ, որ Նիկոլ կոչվածին ասենք՝ գնա՛ գրողի ծոցը։ Եղեգիսն արդեն սահմանակից է դարձել թուրքերին, որոնք տենչում են հայի արյունը։ Մենք բահը դրել ենք հողին ու եկել ենք, որ ասենք, Նիկոլ այն սարը, որ քեզ պետք չէ, մեզ պետք է։ Այդ սարն է, որտեղից ջուր պետք է գա գյուղացուն, որ իր դաշտին տեր կանգնի։ Այլեւս չկա Նիկոլը, Նիկոլին թողեք անցյալում։ Կա հայ ազգը, մեր պատմական Արցախը եւ հայոց բանակը։ Մեր նահատակված տղաներին մենք չպետք է մոռանանք եւ գնանք թուրքի հետ հաշտվելու»,- նշեց Եղոյանը։











