Ելիսեյան պալատում կայացել է Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը ։ Նա դարձել է վերջին 20 տարվա ընթացքում առաջին ֆրանսիացի առաջնորդը, որը ստացել է երկրորդ մանդատը։ Նա հաղթանակ է տարել Մարին Լը Պենի նկատմամբ 2022թ․ ապրիլի 24-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է France 24-ը։
Արարողության ժամանակ Սահմանադրական խորհրդի նախագահ Լոռան Ֆաբիուսն ընթերցել է հայտարարությունը, որը հաստատում է Մակրոնի հաղթանակը։
Նա ստացել է ձայների 58,5 տոկոսը։











