Տեխասի հնաոճ իրերի վաճառող Լորա Յանգը կիսանդրին Օսթինում խանութից գնել է 34,99 դոլարով եւ ավելի ուշ իմացել է, որ այն 2000 տարվա վաղեմության հռոմեական մասունք է, հայտնում է UPI-ն։

Յանգը գնել է մոտ 24 կգ կշռող կիսանդրին եւ այն բերել տուն՝ լուսանկարելով արձանը իր մեքենայի հետեւի նստարանին։

Յանգը ավելի ուշ ուսումնասիրել է կիսանդրին եւ պարզել, որ այն Հուլիոս-Կլավդոսյան ժամանակաշրջանի ստեղծագործություն է, որը պատկերում է հռոմեացի գնդապետ Ներոն Կլավդիուս Դրուս Գերմանիկուսին:

Ավելի ուշ պարզվել է, որ կիսանդրին գրանցված է գերմանական արվեստի թանգարանի 100 տարվա կատալոգում: Ըստ ամենայնի, կիսանդրին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորներից մեկն է ԱՄՆ բերել։

Ցուցանմուշը մեկ տարի կցուցադրվի Սան Անտոնիոյի արվեստի թանգարանում, այնուհետեւ կվերադառնա Գերմանիա: