Ամերիկացի ինժեներները VR-համակարգ են մշակել, որն ուլտրաձայնի օգնությամբ հպման զգացողութուն է ստեղծում շուրթերի շրջանում եւ բերանում: Տեխնոլոգիական մշակման մասին հայտնել է Կարնեգի Մելոնի համալսարանի մամուլի ծառայությունը:
Հետազոտողները մի քանի մոդուլներ են կիրառել, որոնք ուլտրաձայնային ալիքներ են ստեղծում, որպեսզի վիրտուալ իրականությանը շոշափելու զգացողություն ավելացնեն: Նրանց ստեղծած սարքավորման հարթ մատրիցան, որը կիսալուսնի տեսք ունի, ամրացվում է վիրտուալ իրականության ակնոցի ստորին հատվածին, որպեսզի տեղակայվի հենց բերանի վերնամասում, գրում է «ՀայՏեկը»:
Տարբեր փոխակերպիչների ստեղծած ալիքները գործակցում են միմյանց հետ, ինչն էլ ապահովում է որոշակի զգացողություն նախատեսված հատվածում: Մասնագետների խոսքով՝ սարքավորման միջոցով հպման զգացողություն կարելի է ստեղծել միայն բերանի եւ ձեռքերի շրջանում, քանի որ մարմնի մյուս մասերում բավարար չեն նյարդային ընկալիչները:











