«Հակառակորդը» ընդամենը մոտ 50 հոգով կարողացել է ստեղծել մի քանի հազար կեղծ պրոֆիլներ, որով կարողանում են տարածել, որ մենք այսօր այստեղ չկանք կամ քիչ ենք։ Դրա դեմ պայքարելու համար բոլորս, ովքեր ունեն սմարթֆոններ և սոցցանցեր մտնելու հնարավորություն, անում ենք հանրահավաք Facebook-ում և Telegram-ում։ Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Ռաֆայել Ղասաբյանը։

«Ինչպես հիմա այստեղ տեղի է ունենում հանրահավաք, մենք հավաքվել ենք ինչ-որ նպատակի շուրջ, դրան զուգահեռ հանրահավաք է տեղի ունենում թվային աշխարհում, որտեղ կարծես թե մենք դեռ պարտվում ենք։ Խնդիրը նրանում է, որ «հակառակորդը» ընդամենը մոտ 50 հոգով կարողացել է ստեղծել մի քանի հազար կեղծ պրոֆիլներ, որով կարողանում են տարածել, որ մենք այսօր այստեղ չկանք կամ քիչ ենք։

Դրա դեմ պայքարելու համար բոլորս, ովքեր ունեն սմարթֆոններ և սոցցանցեր մտնելու հնարավորություն, անում ենք հանրահավաք Facebook-ում և Telegram-ում։ Դրա համար անհրաժեշտ է անել 2 քայլ։ Առաջին քայլով անհրաժեշտ է Telegram-ում փնտրել #liveara հեշթեգը և միանալ որոնման ցանկում հայտնված ալիքին։ Այս ալիքում է տեղի ունենալու գործողությունների կոորդինացիան՝ որ ժամին որ փողոցը փակել և այլն։ Գործողություններից մեկն է ամեն օր 20։30-ին մտնել Facebook-յան ուղիղ եթեր՝ նկարագրության մեջ պարտադիր նշելով #liveara և #haymna հեշթեգները, և ուղիղ մեկ րոպե մնալ ուղիղ եթերում։ Սրա արդյունքում երկրի բնակչության առնվազն կեսը տեսնելու է այս ուղիղ եթերները։ Շատ հավանական է, որ բոլորս այսպես անենք, վաղն արդեն փոխվի ինչ-որ բան»,- ասաց նա։

Նշենք, որ ՏՏ ոլորտի այս նախաձեռնությունն ակտիվ թափ է հավաքում։ Նախաձեռնության կարգախոսն է՝ «Live արա, հայ մնա, Live արա, որ թուրք չգա», դրան կարող եք միանալ հետևյալ հեշթեգներն օգտագործելով՝ #stayarmenian, #haymna, #liveara: