Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները մայիսի 24-ին հանցագործության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան. Տաշիր քաղաքի երեք բնակիչ Դեմիրճյան փողոցի մի առանձնատնից և ավտոմեքենայից գողություն էին արել։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Մայիսի 24-ին նրանք հայտնաբերվեցին Տաշիրում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվեց, որ նրանք լինգով բացել էին առանձնատան պատուհանը, մտել տուն և գողացել էլեկտրոնային սարք, համակարգչի մոնիթոր, սինթեզատոր, բարձրախոսներ ու նոթբուք: Պարզվեց նաև, որ, օգտվելով «Օպելի» դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին ձայնարկիչը:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Տաշիրի ոստիկանները պարզել են նաև տուժողների ինքնությունն ու նրանցից հաղորդումներ են ընդունել։

Հարուցվել է քրեական գործ։