«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի խափանման միջոցի վերաբերյալ կալանքի նիստի քննությունն անցկացնելու դատավար Տաթեւիկ Մուրադյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպան Վահե Եփրիկյանը:

«Աշխարհում կատարյալ իշխանություններ չկան, չեն եղել եւ երբեւէ չեն էլ կարող լինել: Իշխանությունը ոչ թե նրա համար է, որ երկրի վրա դրախտ ստեղծվի, այլ որ դժոխք չձեւավորվի: Այս պահին էլ չակերտավոր ժողովրդավարության բաստիոնում Բագրատ Եսայանի խափանման միջոցի վերաբերյալ կալանքի նիստի քննություն է լինելու: Ես վստահ եմ, որ դատավորն ամեն ինչ կանի հավատարիմ մնալու համար ժողովրդավարության արժեքներին, արդարադատության հաղթանակին, եւ հուսով եմ, որ նա կկայացնի արդարացի դատական ակտ: