Ֆրանսիայի հրապարակում հավաքված «Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները երթ սկսեցին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ ակցիա տեղի կունենա` ընդդեմ քաղաքական բռնաճնշումների:
«Շուրջ 5 տասնյակ մեր համակրներ տարբեր պատճառներով հետապնդման են ենթարկվել եւ կալանքի տակ են գտնվում: Մենք բոլորս պայքարում ենք հանուն Հայաստանի այս իշխանության դեմ»
,-ասաց հավաքվածներից մեկը:
Երթի մասնակիցները երթի ընթացքում վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան»:











