Հունիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է 2021թ. պետական բյուջեի կատարողականի հարցը։ Համապատասխան զեկույցով հանդես է գալիս հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում մինչ այդ, համատեղ քննարկումների ընթացքում, կայացել էր 2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկում։ Պատգամավորները եւ կառավարության ներկայացուցիչները բավական հանգամանալիորեն քննարկել են բոլոր ցուցանիշներն ըստ ոլորտների։