Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 18-ին ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ոսկեվազ համայնքում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 54, 53 և 28 տարեկան երեք տղամարդու՝ վերջինիս վարած «Հոնդայով» հանդերձ։ 54-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Նա ոստիկաններին հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է պատրաստել վայրաճ կանեփի տերևներից:

Նշանակավել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։