Ես Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը չեմ լսել, չեմ էլ ուզում լսել, որովհետեւ մտերմիկ հացի սեղանի շուրջ ձայնագրելը եւ դա հրապարակելը... միգուցե մի քանի գնահատական կարելի է տալ: Այս մասին ԱԺ-ում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Պետք է հասկանալ՝ դա մտերմիկ, ընկերական խոսակցություն է եղել, թե պաշտոնականփ ոխհարաբերություններ են եղել: Կարծում եմ՝ այս առիթով վարույթ կսկսվի եւ դրա արդյունքում գնահատական կտրվի այս գործողություններին»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե անգամ հացի սեղանի շուրջ է խոսակցությունը, միեւնույն է, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է, որ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժարվի ԲԴԽ նախագահի պաշտոնից եւ նրա նկատմամբ հրուցված գործերին ընթացք չի տրվի, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես չգիտեմ, ինչպես է ասել Գագիկ Ջհանգիրյանը, գուցե խորհուրդ է տվել, առաջարկություն է արել, թե պաշտոնապես է ասել: Դրա համար եմ ասում, որ պետք է վարույթ հարուցվի եւ գնահատական տրվի»:











